Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Միհրան Պողոսյանը վճարե՞լ է հարկերը, թե՞ ոչ

Միհրան Պողոսյանը վճարե՞լ է հարկերը, թե՞ ոչ
11.05.2016 | 22:33

«Ես երրորդ անգամ եմ հայտարարում, որ հարկային մարմինները անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ հսկողություն իրականացնելու օրենսդրական հիմքեր չունեն»,- այսօր հայտարարեց պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը` անդրադառնալով պանամական օֆշորի և այդ սկանդալում հայտնված ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի գործին։ Այսինքն, պետական եկամուտների կոմիտեն չի ուսումնասիրում, թե ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը հարկերից խուսափել է, թե ոչ:


«Հայաստանի օրենսդրությունը չի արգելում, որպեսզի օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները փոխգործակցեն հայաստանյան ընկերությունների հետ: Այլ հարց է՝ դրա արդյունքում հայկական ընկերությունը կարո՞ղ է պակաս վճարել իր հարկերը, թե՞ ոչ: Սա է ամբողջ խնդիրը: Դա բացահայտելը հարկային ծառայության խնդիրն է, իհարկե: Երբ քրեական գործի շրջանակներում հարկային մարմինը կստանա համապատասխան որոշում՝ իրականացնելու ստուգումներ, բնականաբար, կիրականացնի»,- փաստեց Միրումյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1170

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ